Փաշինյանը 200 հազար մարդու ընտրությունների հաջորդ օրը հրավիրում է Հանրապետության հրապարակ, Քոչարյանն ընտրությունների օրը 25 հազար մարդու՝ Ազատության հրապարակ․ Factor.am

Երևանում հետընտրական հանրահավաքներ են նախատեսվում: Factor.am-ը Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում է, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանը Երևանի քաղաքապետարանին իրազեկել է հունիսի 21-ին, 22-ին, 23-ին և 24-ին Հանրապետության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ, գրում է Factor.am-ը:

Իշխող ուժը ցանկանում է հանրահավաք անել նշված օրերին առավոտյան ժամը 10:00-ից մինչև 22:00-ն: Գրեթե նույն օրերին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին քաղաքապետարանին իրազեկել է նաև Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը:

Քոչարյանի թիմը նախընտրում է հանրահավաքն անցկացնել հունիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին՝ ժամը 00.00-23.00-ին: Ուշագրավ է, որ ՔՊ-ն իրազեկման մեջ նշել է, որ հանրահավաքին մասնակցելու է 200 հազար մարդ, իսկ Քոչարյանի թիմը՝ 25 հազար մարդ: