Պուտինը ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական լիազոր ներկայացուցիչ է նշանակել Միքայել Աղասանդյանին

ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Միքայել Աղասանդյանը նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Ռուսաստանի Դաշնության մշտական լիազոր ներկայացուցիչ: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «Ռսսսիյսկայա գազետան»:

ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնող Անդրեյ Շվեդովն ազատվել է աշխատանքից։

«Նշանակել Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Միքայել Վադիմի Աղասանդյանին՝ որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական և լիազոր ներկայացուցիչ»,- ասվում է փաստաթղթում: