Եվս մեկ երկիր սկսել Է օտարերկրացի զբոսաշրջիկների ընդունել

Մարոկկոյի ազգային ավիաընկերությունը պաշտոնապես հայտարարել Է, որ սկսում Է երկիր մուտքի իրավունք տրամադրել այն բոլոր պետությունների օտարերկրացիներին, որոնց քաղաքացիներից այցագիր չի պահանջվում, այդ թվում՝ ռուսաստանցիներից՝ նրանց մոտ հյուրանոցի ամրագրման կամ Մարոկկոյի ընկերությունից հրավերի առկայության դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է TourDom.ru-ն:

Մուտքի համար անհրաժեշտ Է ներկայացնել COVID-19-ի թեստի բացասական արդյունք: Տեղական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, զբոսաշրջիկները եւ ճանապարհորդ գործարարները կկարողանան Մարոկո ժամանել սեպտեմբերի 10-ից: Պլանավորված Է, որ այդ օրը կդառնա արտակարգ դրության ռեժիմի գործողությունների վերջը:

Այսպիսով, ռուսաստանցիներն արդեն մոտ ժամանակներս հնարավորություն կստանան այցելել այս արաբական երկիր, բայց միայն ուրիշ այն երկրներ տարանցմամբ, որոնց օդանավակայանները բաց են թռիչքների համար: Դա, փորձագետների խոսքով, Էժան չԷ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: