Փաշինյանն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին հայտնում է բելառուսական БелТА գործակալությունը։

Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները տեղեկություն են  փոխանակել ներքաղաքական իրավիճակի մասին, ինչպես նաև քննարկել են ՀԱՊԿ ձևաչափի մի շարք խնդրահարույց հարցեր։

«Հայաստանի վարչապետը Բելառուսի նախագահին տեղեկացրել է նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և դրա զարգացման հնարավոր ուղիների մասին»,- ասվում է հաղորդագրությունում։