ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին. Ավինյան

Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես արդեն դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Այդ մասին այսօր Գորիսում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

«Արդեն դիմել ենք ՀԱՊԿ-ին, դիմումի ուսումնասիրության համար կա եռօրյա ընթացակարգ, կարծում եմ՝ մանրամասների մասին պաշտպանության նախարարությունը կհաղորդի», -ասել է Ավինյանը: