Աճեմյանցիները Թատրոնի միջազգային օրը ազդարարեցին պաշտոնական կայքի գործարկմամբ

Գյումրու Վարդան Աճեմյանի  անվան պետական  դրամատիկական թատրոնը, Թատրոնի միջազգային օրը, նշանավորեց թատրոնի պաշտոնական կայքի գործարկմամբ: Այն ոչ միայն հնարավորություն կտա հանդիսատեսին ծանոթանալու թատրոնի ինֆորմացիոն ողջ բազային՝  տարեգրություն, դերասանական կազմ, ներկայացումներ, այլ նաև առցանց տոմսեր պատվիրել: Թատոնին ու թատերասերներին այս անգնահատելի նվերն անվարձահատույց մատուցել է Brain Fors թիմը:

Կայքի շնորհանդեսին, մասնագիտական  տոնի առթիվ, շնորհավորելով ոչ միայն աճեմյանցիներին, այլ նաև բոլոր թատերասերներին,  թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն  առողջություն ու խաղաղություն մաղթեց:   «Թատրոնի միջազգային օրը տոն  է շնորհավորելու  բոլոր այն մարդկանց, ովքեր միշտ եղել են ու կան թատրոնի կողքին ու  թատրոնի ամենամտերիմ բարեկամներն են: Մասնագիտական տոնն ինձ համար միշտ տոն  է եղել, բայց ամենալավ նվերը ստացանք այսօր՝ այս կայքով: Մենք սրա մասին  տարիներ ենք մտածել: 21-րդ դարում սա այն կարևոր բանն էր, որ պետք է ունենար թատրոնը, բայց չուներ»,-շնորհավորելով բոլորին նշեց Լյուդվիգ Հարությունյանը շնորհակալություն հայտնելով նաև այն լրատվամիջոցներին, որոնք միշտ եղել  են թատրոնի կողքին:

Մանրամասները՝ Արմենպրեսում