Հարսնացուն Դոնեցկից. մի կնոջ պատմություն․ Ամերիկայի ձայն

Ուկրաինուհի Վիկա Գորյաչայան Դոնեցկից Հայաստան է տեղափոխվել 2013-ին` ամուսնանալով հայ տղայի հետ ու սիրահարվելով «այս արևոտ երկրին», հայտնում է Ամերիկայի ձայնը:

38-ամյա կինն այստեղ հիմնել է տուրիստական գործակալություն և աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մարդկանց ծանոթացնում է Հայաստանի հետ: Նա այժմ հեռվից ցավով հետևում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ծավալված ռազմական գործողություններին ու հույս հայտնում, որ խաղաղությունը չի ուշանա: