Երևանում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը

Երևանում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  նիստին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։

ԵԱՏՄ-ն երկրի ղեկավարները կքննարկեն արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ կկատարվի նաև տարբեր ոլորտների շուկաներում նոր կարգավորումների ներդրմանը, մաքսային կանոնակարգերին, ինչպես նաև ԵԱՏՄ 2022 թվականի բյուջեին առնչվող հարցերին: