Ընդդիմությունը պատրաստվում է մարտիմեկյան հանրահավաքին

Ընդդիմությունը պատրաստվում է մարտիմեկյան հանրահավաքին
Ընդդիմությունը պատրաստվում է մարտիմեկյան հանրահավաքին

Ընդդիմադիր ՀԱԿ պատրաստվում է մարտիմեկյան հանրահավաքին, ինչի կապակցությամբ  հայտարարությամբ է հանդես եկել «Սարդարապատ» նախաձեռնությունը` հանրահավաքին մասնակցելու կոչով:

«2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության Ազատ քաղաքացիները, Ազատության հրապարակում ոստիկանական հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից բռնության  ենթարկվելով, չընկրկեցին, այլ համախմբված կերպով իրենց բողոքի ձայնը բարձրացրին ի լուր աշխարհի։ Հայ ժողովրդից տարիների ընթացքում թալանածը պահպանելու և այն ավելացնելու անհագ մոլուցքը կուրացրել է իշխող վարչախմբի պարագլուխներին և նրանց կամակատարներին։

Հարստություն, իշխանություն, վայելքներ. սա է վարչախմբի բարոյականությունը և կյանքի նպատակը։ Այս արժեհամակարգն է, որ զանգվածային լրատվամիջոցներով շուրջօրյա քարոզում են մարդկանց»,- գրված է «Սարդարապատի» կոչում։

«Կոչ ենք անում մեր համախոհներին և մեր հայրենակիցներին. 2011 թվականի մարտի 1-ին բոլորս համախմբված և միակամ մասնակցենք բոլոր այն միջոցառումներին, որոնք պետք է տեղի ունենան մեր հայրենիքում ի հարգանք մարտի 1-ի զոհերի հիշատակի»,- գրված է հայտարարության մեջ։

©Medialab.am