Չորս նախկին վարչապետներն անձնական երաշխավորություն ներկայացրեցին Ռոբերտ Քոչարյանի համար

Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երշխավարություն ներկայացնելու համար չորս նախկին վարչապետները՝ Կարեն Կարապետյանը, Վազգեն Մանուկայանը, Խոսրով Հարությանը ու Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը քիչ առաջ ներկայացան Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր:

Դատավոր Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ դատարանում ընթանում է Մարտի մեկի գործով դատավարությունը, որի ժամանակ մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար անձնական երաշխավորության միջնորդությունն է քննարկվում:

Չորս նախկին վարչապետները արձանագրություն ստորագրեցին՝ հաստատելով իրենց անձնական երաշխավորությունը: