Այս մեղադրանքով Հրայր Թովմասյանի դեմ քրեական հետապնդումը ՍԴ-ի թույլտվությունը չի պահանջում․ Ռուստամ Բադասյան. Տեսանյութ

Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել։ Ըստ Արդարադատության նախարարի՝ որևէ անձ չունի երաշխիք, որ քրեական հետապնդման չի ենթարկվի։

«Մեր երկրում նայեք՝ քանի պաշտոնատար անձ կա ներկա և նախկին, որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում։ Եթե կա կոռուպցիոն գործ, անկախ նրանից՝ որոշ անձանց ինչ զուգահեռներ տանելու հնարավորություն կընձեռնի որոշ անձանց, ինչ կլինի, քրեական գործերը պետք է քննվեն արդյունավետությամբ։ Եթե մեկ շաբաթ առաջ լիներ, կասեին՝ ԱԺ-ում քննարկվում է վաղ կենսաթոշակի հարցը, այ դրա համար է մեղադրանք առաջադրվում»,- ասաց նախարար Ռուստամ Բադասյանը։ Նա նշեց, որ առաջադրված մեղադրանքը վերաբերվում է Հրայր Թովմասյանի՝ նախարար աշխատած ժամանակահատվածում ենթադրյալ չարաշահումներին և քրեական հետապնդման մասով ՍԴ-ի թույլտվությունը չի պահանջվում։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: