Արձանագրվել է կավասակիի սինդրոմի եւս մեկ դեպք․ 9-ամյա երեխայի մոտ այս պահին կլինիկական բարելավում է նկատվում․ ՀԺ

Հայաստանում գրանցվել է կավասակիի սինդրոմի եւս մեկ դեպք։ 9 տարեկան երեխայի մոտ հաստատվել է նաեւ կորոնավիրուսային հիվանդություն։ Վիճակը, ի սկզբանե, եղել է ծանր, սակայն այս պահին կլինիկական բարելավում է նկատվում։

ՀԺ-ի զրույցում տեղեկատվությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։

Նրա խոսքով՝ երեխան ստացել է բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցը, ինչով պայմանավորված վիճակը կայունացել է։

Մանրամասները՝ այստեղ