Դիակ` հրդեհված ավտոմեքենայում

Դիակ` հրդեհված ավտոմեքենայում
Դիակ` հրդեհված ավտոմեքենայում

Հոկտեմբերի 28-ին, ժամը 01.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Հաղթանակ» կամրջի տակ ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը «Հաղթանակ» կամրջի տակ` Թաիրով փողոցի աջակողմյան հատվածի ոչ երթևեկելի մասում, հայտնաբերել է «ՎԱԶ-2105» մակնիշի կարմիր գույնի այրվող ավտոմեքենա:

Նույն օրը, ժամը 02.05-ին, հրդեհը մարելուց հետո, ավտոմեքենայի կիսաայրված սրահի հետևի նստելատեղին` պոլիէթիլենային տոպրակներով, սրբիչով, ծածկոցով և կպչուն ժապավենով փաթաթված վիճակում, հայտնաբերվել է Երևան քաղաքի բնակիչ, 61-ամյա Վրեժ Գրիգորյանի դիակը` գլխի մասում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքների հետքերով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Medialab.am