Մետրոպոլիտենի կայարանններում կհնչեն Կոմիտասի դաշնամուրային գործերը, խմբերգերն ու մոնոդիաները

Երևանի մետրոպոլիտենի կայարանններում կհնչեն Կոմիտաս վարդապետի դաշնամուրային գործերը, խմբերգերն ու մոնոդիաները: 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց  «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը: Սեպտեմբերի 26-ին լրանում է հայ երգահան, երաժշտագետ, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակը:

Հոբելյանական միջոցառումների շրջանակում՝ հին ու նոր տոմարով ծննդյան օրերի ընթացքում, Երևանի մետրոպոլիտենի կայարանններում կհնչեն Կոմիտաս վարդապետի դաշնամուրային գործերը, խմբերգերն ու մոնոդիաները։