«Չէր խանգարի, որ Արմեն Սարգսյանը հրապարակավ պաշտպաներ Փաշինյանին». Բագրատյան

«Չէր խանգարի, որ Արմեն Սարգսյանը հրապարակավ պաշտպաներ Փաշինյանին». Բագրատյան
«Չէր խանգարի, որ Արմեն Սարգսյանը հրապարակավ պաշտպաներ Փաշինյանին». Բագրատյան

Փաշինյան-Լուկաշենկո և Փաշինյան-Նազարբաև վեճը կապրիզ չէ։ Բելառուսն ու Ղազախստանն ունեն հակահայկական շահեր։ Նման խնդրի ժամանակին բախվել է նաև Ս.Սարգսյանը։

Նման գրառում է կատարել Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ նույնիսկ լավ է, որ «Փաշինյանն այդ հարցը բարձրացրեց»։

«Այս կոնտեքստում ինձ ավելի շատ հուզում է ՀՀ առաջին դեմքի, Նախագահ Արմեն Սարգսյանի դերը։ Սա միշտ գլուխ էր գովում, որ արտակարգ հարաբերություններ ունի նազարբաևների ընտանիքի հետ։ Չէր խանգարի, որ նա հրապարակավ պաշտպաներ Փաշինյանին և հաշիվ տար, թե ի՞նչ է արել խնդրի հայատանանպաստ կարգավորման համար։ Ա.Սարգսյանն ունիկալ հատկություն ունի իր պաշտոնը սեփական հարմարվետությանը և բարեկեցությանը ծառայեցնելու համար։ Որտեղ որ աշխատել է ծաղկել է, բայց ՀՀ-ն վատ հարաբերություններ է ունեցել այդ երկրի հետ (օրինակ, Միացյալ Թագավորությունը)։ Նազարբաևի աղջկա կամ արքայազն Չառլզի հետ հանդիպելու պատրվակով նա միջոցներ էր հավաքագրում։ Այստեղ այնտեղ գլուխ էր գովում Նազարբաևի ընտանիքի հետ գործարար կապերի մասին։ Ինչո՞վ էր այս ամենն ավարտվում։ Չառլզը ապրիլի 24-ին մասնակցում էր Հելլեսպոնտի 10-ամյակին (թուրքերն այստեղ ջախջախել են անգլիացիներին և այլոց), Նազարբաևը Ալիևից ու Էրդողանից ավելի թույն ձևով Հայաստան է հայհոյում ամենուր»,- գրել է Բագրատյանը։