Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է Մարտունու Կարմիր Շուկա համայնքը․ Զոհվել է մեկ խաղաղ բնակիչ

Հումանիտար հրադադարի հերթական խախտումը գրանցվեց ժամը 19։00-ին։
Նշանակետում Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքն է։

Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է համայնքը, նախնական տվյալներով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ։

Այդ մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։