ՃՏՊ-ներն ու իրավախախտումները նվազել են․ ըստ փոխոստիկանապետի՝ դա բալային համակարգի արդյունք է

2020 թվականի 9 ամիսների ընթացքում արագաչափ սարքերով ու տեսախցիկներով արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 985 000 իրավախախտում։ 2019 թվականի նույն ժամանակահատվածում խախտումների թիվը եղել է 1 մլն –ից ավելի։ Այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։

«Այսինքն՝ բավական լուրջ նվազում ունենք։ Նույնը կարող եմ ներկայացնել պատահարների հետ կապված։ 2020 թվականին ունենք 2855 պատահար, մինչդեռ 2019-ի նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 3443։ Այսինքն՝ նվազումը մոտ 17 տոկոս։ Վստահ եմ, որ այս ամենը խոսում է հենց բալային համակարգի ներդրման արդյունավետության մասին»,- ասաց փոխոստիկանապետը։