Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է Ադրբեջանում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտումներ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձանագրել է Ադրբեջանում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտումներ.

ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ Արման Թաթոյանի զեկույցը հրապարակվել է անգլերենով։

Նշենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ Ադրբեջանում հայտնված ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտումների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է միջազգային կառույցներին, այդ թվում՝ կապված նրա մասնակցությամբ տեսանյութերի հետ: