Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Իռլանդիա

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի աշխատանքներին։  

 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համապատասխան կարգադրությունը հրապարակվել է Ազգային ժողովի կայքում։ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արսեն Թորոսյանը, Սոնա Ղազարյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։Համաժողովն անցկացվելու է 2023 թվականի սեպտեմբերի 27-30-ը։