Բրիտանիան կհրաժարվի ռուսական նավթից․ Բորիս Ջոնսոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հաստատել է ավելի վաղ թագավորության էներգետիկայի նախարարի հայտարարությունն այն մասին, որ երկիրը մինչև 2022 թվականի վերջ հրաժարվելու է ռուսական նավթի ներկրումից։

«Ուկրաինայի անօրինական ներխուժումից հետո Պուտինի ռեժիմին հասցված ևս մեկ տնտեսական հարվածով Մեծ Բրիտանիան այս տարվա ընթացքում կհրաժարվի ռուսական նավթից կախվածությունից՝ հենվելով միջազգային տնտեսական պատժամիջոցների մեր կոշտ փաթեթի վրա։ Վստահ ենք, որ դրան կարելի է հասնել մեկ տարվա ընթացքում՝ ընկերություններին բավականաչափ ժամանակ տալով հարմարվելու և սպառողների պաշտպանությունն ապահովելու համար», – ասվում է վարչապետի հայտարարության մեջ: