Մեկ օրում Ստեփանակերտ է տեղափոխվել 351 մարդ․ Ընդհանուր՝ 43000 արցախցի

Ռուս խաղաղապահները շարունակում են Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ ուղեկցել տեղահանվածներին փոխադրող ավտոբուսների հերթական շարասյունը։

ՌԴ ՊՆ-ից տեղեկացնում են, որ ավտոբուսները Երևանից ուղևորվել են Ստեփանակերտ՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելով 351 մարդու: 

«Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները»,- ասվում է հաղորդագրությունում։ 

Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 14-ից մինչև այսօր շուրջ 43 000 արցախցի վերադարձել է նախկին բնակության վայր: