Վիկտոր Ենգիբարյանը հերքում է, որ ԱԺ նիստերին մասնակցելիս տեղյակ է եղել կորոնավիրուսով վարակված լինելու մասին

ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«ԶԼՄ ներկայացող մի կայք սուտ մատնություն է տարածել առ այն, թե ես ավելի վաղ եմ իմացել Covid19-ով վարակված լինելու մասին, քան հայտարարել եմ և վարակված լինելով մասնակցել եմ ԱԺ նիտերին:

Ցավոք, մի շարք այլ ԶԼՄ-ներ և անհատներ, թույլ տվեք ասել դիտավորյալ, առանց տեղեկատվությունը ստուգելու տարածել են կեղծ լուրը:

Աղբյուրին կոչ եմ անում անհապաղ հերքում տարածել, իսկ մյուսներին կոչ եմ անում չտարածել կեղծիք ու առերևույթ սուտ մատնության հատկանիշներ պարունակող տեղեկատվություն:

ՀԳ: Ինչպես արդեն նշել եմ, առաջին սիմպտոմները ինձ մոտ ի հայտ են եկել հունիսի 22-ի երեկոյան, 23-ին հանձնել եմ թեստ և այդ պահից ի վեր ինքնամեկուսացած եմ:

Առողջություն բոլորիդ։»