Մեքենան ընկել է Մարմարիկ գետը

Հեղինակ MediaLab

Մայիսի 24-ին, ժամը 22:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային խատահար:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մեղրաձոր գյուղի սկզբնամասում «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կորյուն Ս․, ծնված 1963 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Մարմարիկ գետը․ տուժածներ չկան:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել գետից:

Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել գետից: