Երևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը. «Վեոլիա Ջուր»

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 16-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 17-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

• Նոր Նորք վարչական շրջանի՝ 2-րդ զանգվածն ամբողջությամբ՝ բացառությամբ՝ Մոլդովական 7/1, 10, 10/1, 13, 15, 17, 19, 21, 23, 25, 25/1, 25/2, 25/3, 25/4, 27, 29/4, 29/5, 32/4, 39/3, 39/5, 41, 43/1, 70/1, 70/2 համարների, Դավիթ Մալյան 1, 2, 3, 4, 4/1, 5, 6, 6/10, 7, 8, 9, 10, 11, 13, 14, 22 համարների, Մոլդովական փողոցի հարակից անհատական տնատիրությունների և հարակից շինությունների,
• Նորք-Մարաշ վարչական շրջանը ամբողջությամբ,
• Էրեբունի վարչական շրջանի՝ Վարդաշեն թաղ. 5, 6, 9 փողոցները, Մուշավան 1-10 փողոցները, Սարի թաղի 3-28 փողոցները, Դավիթ Բեկի փողոցի հարակից անհատական տնատիրությունները և շինությունները:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: