Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ժամանել է «Մալաթիա մոլ»-ի տարածք

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ժամանել է «Մալաթիա մոլ»-ի տարածք
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ժամանել է «Մալաթիա մոլ»-ի տարածք

«Մալաթիա մոլ»-ի տարածքում խոշոր հրդեհի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը և հետևում է հրդեհաշիջման աշխատանքներին։

«Աշխատասենյակում տեսա, որ հրդեհի ծավալը մեծ է, տարածվում է, հարկ համարեցի այստեղ գտնվել, գնահատել իրավիճակը»,-լրագրողների հետ զրույցում ասաց  ոստիկանապետը։

Ըստ նրա՝ եթե որևէ մեկը հիմա գնահատական տա, ապա ինքը կոմպետենտ չէ ընդհանրապես։ Մինչև կրակը չմարեն, մինչև մասնագետները չաշխատեն, որևէ մեկը չի կարող գնահատական տալ, թե ինչից է առաջացել հրդեհը։

Դեպքի վայր են եկել նաև «Մալաթիա մոլ»-ի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։