ՊՆ խոսնակը ներկայացրել է հյուսիսարևելյան սահմանագոտու նոր հենակետը

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսնակ Շուշան Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հյուսիսարևելյան սահմանագոտու նոր հենակետն է:

Տեղը պատահական չի ընտրվել. հետախուզական, ինժեներական, մյուս ծառայությունները համապատասխան տեղազննում են անցկացրել, որոշել հենց տվյալ տեղանքում նոր դիրք հիմնելու նպատակահարմարությունը: Մի քանի տարի առաջ էլ հենց այդ տեղամասում հակառակորդը դիվերսիոն գործողություն էր իրականացրել, ինչի հետևանքով ցավալի կորուստներ ունեցանք:

Նոր դիրքը նոր հնարավորություններ է ստեղծել: Այն բարձրադիր գոտում է, իշխող դիրք ունի ավելի արդյունավետ մարտ վարելու համար: Հակառակորդի միանգամից մի քանի դիրք մեր տեսադաշտում է:

Այժմ դիտարկման ու հսկման մեր հնարավորությունները էապես ավելացել են: Ավելացել են նաև կրակային խոցման հնարավորությունները: Գործնականում այս տեղամասում հակառակորդն այլևս չի կարող լուրջ գործողություններ ձեռնարկել, այլապես կպատժվի շատ խիստ: Հենց դրա համար էլ զորամասում տվյալ հենակետն անվանում են «պատժիչ»:

Հյուսիսարևելյան սահմանագոտու նոր հենակետն է: Տեղը պատահական չի ընտրվել. հետախուզական, ինժեներական, մյուս…

Gepostet von Shushan Stepanyan am Donnerstag, 4. Juni 2020