Մատենադարանի ղեկավարությունը Հնդկաստանի ազգային արխիվների տնօրենի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Մաշտոցյան Մատենադարան է այցելել Հնդկաստանի ազգային արխիվների տնօրեն Սանջայ Գարգը: 

Ինչպես տեղեկացնում են Մատենադարանից՝ Մատենադարանի տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանի ուղեկցությամբ Սանջայ Գարգն այցելել է Արխիվի և Թվայնացման բաժիններ: 

Հնդկաստանի արխիվների տնօրենի հետ Մատենադարանի ղեկավարությունը քննարկել է հետագա համագործակցության հնարավորությունները, մասնավորաբար՝ ձեռագրերի և արխիվային վավերագրերի ուսումնասիրման, վերականգնման և թվայնացման ոլորտներում:

m1.jpg (296 KB)