«Սիրելի տավուշցիներ, անտառը հնձել ծախելու ձեր պահանջը ոչ մեկ չի սատարելու». Ստյոպա Սաֆարյան

«Սիրելի տավուշցիներ, անտառը հնձել ծախելու ձեր պահանջը ոչ մեկ չի սատարելու». Ստյոպա Սաֆարյան
«Սիրելի տավուշցիներ, անտառը հնձել ծախելու ձեր պահանջը ոչ մեկ չի սատարելու». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«2 տարի առաջ էլ եմ գրել, հիմա էլ եմ կրկնում։ Սիրելի տավուշցիներ, անտառը հնձել ծախելու ձեր պահանջը ոչ մեկ չի սատարելու։

Մենք տեղից էլ մեր էկոլոգիան աղետի շեմին ենք կանգնեցրել։ Դուք ինքներդ ապրում եք ահարկու սողանքին կպած, որը տարիներ առաջ ձեր տների մի մասի վրա իջավ հենց անտառը կտրելու այդ մի քանի տասնամյա «սխրանքի» պատճառով։

Դուք պատուհաս եք ստեղծում ոչ միայն ձեր, այլ ամբողջ երկրի համար։ Դադարեցրեք այդ անհեռանկար գործունեությունը գոնե հանուն ձեր սերունդների, եթե իհարկե ցանկանում եք, որ նրանք այդտեղ ապրեն ու այցի գան ձեր շիրիմներին։ Տուժած ոստիկաններին զորակցությունս եմ հայտնում։

Կառավարությանը հորդորում եմ տեղի ընտանիքների վառելափայտի հարցերով ստույգ պարզաբանումներ ու հավասիացումներ տալ, նրանք արանքից դուրս գան, որպեսզի հասկանանք, թե հրահրող գիշատիչներն ովքե՞ր են»։