Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամի հաղթահարմանն ուղղված միջոցառումների շրջանակում ֆինանսական աջակցությունն արդեն բաշխվում է։
«Կառավարության ընդունած 9 միջոցառումների շրջանակներում՝ երեկվա դրությամբ 2 միլիարդ 353 միլիոն դրամ տնտեսական եւ սոցիալական աջակցություն է բաշխվել իրավաբանական եւ ֆիզիկական անձանց», -իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետը: