FLYONE ARMENIA ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան -Դուբայ- Երևան երթուղով

FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 16-ից մեկնարկելու է Երևան – Դուբայ – Երևան երթուղով չվերթերը:Այս մասին հայտնեցին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից: 

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: