Արամ Սարգսյանը նպատակ ունի օժանդակել ԼՂ-ում սկսած շարժմանը

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն գրում է.

«Արցախի համաժողովրդական շարժումը հանուն Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության՝ կարգավիճակի, որոշարկման համար է, ուստի նպատակ ունենալով օժանդակել Արցախում սկսած շարժմանը, առաջարկում եմ.

1. Հավաքի անունից դիմել ՀՀ իշխանություններին՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրելու պահանջով, նվիրված Հաագայի դատարանի որոշումը չկատարելու հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին։

2. Շարժման անունից դիմել Արցախի իշխանություններին՝ պահանջելով ճանաչել Կոսովոյի անկախությունը, շեշտելով, որ հիմա արցախահայությունը գտնվում է նույն իրավիճակում, որում կոսովյան ալբանացիներն էին 1998-1999 թվականներին։

3. Պահանջել ՀՀ իշխանություններից դիմել ՄԱԿ-ի էթնիկ զտումների և ցեղասպանության կանխարգելման հանձնաժողովին՝ հիմնավորելով իրավիճակը բնորոշող 14 կետերի առկայությունը Արցախում։

4. Կազմել Էթնիկ զտման և ցեղասպանության վտանգը հիմնավորող փաստաթուղթ, որը Արցախյան շարժման անունից ուղարկել ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ 5 երկրների իշխանություններին։

5. Կոչ անել ՀՀ-ին և աշխարհասփյուռ հայությանը, օգտագործելով սեփական ներուժը և կապերը Երևանում, Վաշինգտոնում, Փարիզում, Մոսկվայում, Բրյուսելում, Վիեննայում, Ստրասբուրգում, Լոնդոնում, Բեռլինում և հնարավորության դեպքում նաև այլ քաղաքներում կառավարության շենքերի դիմաց, առավոտյան 9-11-ին կազմակերպել «Արցախի դեսպանատուն» անվանումով պիկետներ, հաջակցություն արցախահայության։

Կարծում եմ՝ այս քայլերի իրականացումը կուժեղացնի շարժման նախաձեռնողների զինանոցը և նրանց ձայնն աշխարհում լսելի ու ընկալելի կդարձնի՝ նպաստելով Բերձորի միջանցքի հնարավորինս արագ բացմանը և ոչ միայն»։