Տավուշի Հաղթանակ բնակավայրում պատշգամբի փլուզման հետևանքով 3-ամյա երեխա է մահացել.Shamshyan

Այսօր՝ նոյեմբերի 21-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում  Արտակարգ իրավիճակների նախարարության  փրկարար ծառայության  911  ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ  է ստացվել, որ  Նոյեմբերյանի տարածաշրջանի «Հաղթանակ» բնակավայրի  5-րդ փողոցի տներից մեկում փլուզում է տեղի ունեցել և կան տուժածներ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,դեպքի վայրից 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան»  բժշկական կենտրոն: Նրանցից 3-ամյա աղջնակը, ում անունը Անգելինա է, ճանապարհին մահացել է:

Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում Նոյեմբերյանի ոստիկանության բաժնի ծառայողները: Տեղում աշխատում է նաև հետաքննական բաժանմունքի հետաքննիչը:

Աղբյուրի տեղեկութուններով՝ մահացածն ու վիրավորները երեխաներ են, ովքեր նշված փողոցի 12-րդ երկահարկանի տան պատշգամբում խաղալիս են եղել, երբ այն փլուզվել է:

Աղբյուրի  հաղորդմամբ՝ նշված շենքը կուռուցված է եղել Խորհրդային տարիներին և օգտագործվել է որպես հանրակացարան, իսկ վիրավորների մեջ մեծ թիվ են կազմում երեխաները:

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, ինչպես նաև մահացածի և վիրավորների ինքնությունը: