Ղազախստանի նախագահն օգնության խնդրանքով դիմել է ՀԱՊԿ պետությունների ղեկավարներին

Ղազախստանի նախագահ Տոկաևը, հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը, տեղին և ժամանակին է համարել ՀԱՊԿ գործընկերներին դիմելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ երկրում տեղի ունեցածը դիտարկում է որպես արտաքին ագրեսիայի ակտ։

Ղազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել։

Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ զոհվել է առնվազն ութ ոստիկան և Ազգային գվարդիայի զինվորական, 317-ը վիրավորվել են, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։