Զելենսկին Կիևից տեսանյութ է հրապարակել և հերքել Լեհաստան գնալու մասին լուրերը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ չի լքել Կիևը և գտնվում է իր աշխատավայրում:

Այս մասին նա հայտնել է «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակած տեսանյութում:

«Պարբերաբար հայտնվում է տեղեկատվություն այն մասին, թե իբր ես փախել եմ Ուկրաինայից, Կիևից, աշխատավայրից: Ես այստեղ եմ, տեղում: Ոչ ոք ոչ մի տեղ չի փախել»,- ասում է նա տեսանյութում։