Հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չէ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝

Ուժի մեջ է մտել ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանում կատարված փոփոխությունը, համաձայն որի՝ հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չէ: