Ճշգրտվում են փողոցների իրական անվանումներն ու գտնվելու վայրերը. Կադաստրի պետական կոմիտե

Գեոմատիկայի կենտրոնի կազմում է գործում Երկրատարածական տվյալների կառավարման բաժինը, որն արդեն հասցրել է իրականացնել մի շարք պետական նշանակության աշխատանքներ։ Հիմնական գործառույթներն են GIS աշխատանքներն ու հասցեների ճշգրտումը։

Կադաստրի կոմիտեն տեղեկացնում է, որ բաժինն արդեն իսկ հսկայական աշխատանք է իրականացրել Հայաստանի Հանրապետության փողոցների անվանումների ճշգրտման ուղղությամբ, որի նպատակն է հանրապետության բոլոր փողոցների, պողոտաների, նրբանցքների և փակուղիների իրական անվանումների և դրանց գտնվելու վայրի ճշգրտումը և ԱՏՀ տեխնոլոգիաների միջոցով տեղեկատվական բազաների ստեղծումը՝ հետագայում գեոպորտալ մուտքագրելու նպատակով։

Համայնքի կադաստրային քարտեզներից և արբանյակային լուսանկարներից առանձնացվում են բոլոր հնարավոր գոյություն ունեցող փողոցների անվանումները, ստեղծվում են էլեկտրոնային քարտեզներ։

Անցած ամիսներին Գեոմատիկայի կենտրոնը, ի դեմս երկրատարածական տվյալների բաժնի, անմասն չի մնացել կորոնավիրուսի համաճարակի հաղթահարմանն ուղղված աշխատանքներից, որոնցից հատկապես առանձնաՆում է պարետատան ցուցումով ՀՀ Ոստիկանության, առողջապահության և արտակարգ իրավիճակների նախարարությունների հակահամաճարակային աշխատանքների կազմակերպման համար ստեղծված էլեկտրոնային քարտեզը:

Բաժնում մասնագիտական աշխատանքներ են իրականացվել նաև Սևանի ավազանի, Սևան ազգային պարկի, Արագած լեռան լանջերի և այլ տեղանքների հետ կապված, որոնք օգտագործվում են տարբեր մասնագիտական վերլուծություններում։

ℹ️Ճշգրտվում են փողոցների իրական անվանումներն ու գտնվելու վայրերը#Գեոմատիկայի_կենտրոն#ԵրկրատարածականԳեոմատիկայի…

Posted by Կադաստրի կոմիտե / Cadastre Committee on Monday, August 24, 2020