Դատավոր Կարեն Բիշարյանի լիազորությունները դադարեցվել են

Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր Կարեն Բիշարյանի լիազորությունները դադարեցվել են: Այս մասին օգոստոսի 1-ին տեղեկություն է հրապարակվել Բարձրագույն դատական խորհրդի կայքում:

«Հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր Կարեն Ալբերտի Բիշարյանի կողմից 2023 թվականի հուլիսի 21-ին ստացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է 2023 թվականի օգոստոսի 1-ից Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր Կարեն Ալբերտի Բիշարյանի լիազորությունները համարել դադարած»,-ասվում է ԲԴԽ որոշման մեջ: