«Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբը հանդես կգա Հայաստանի Պրեմիեր Լիգայում

Երեկ մասնակցել եմ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստին։ Գործադիր կոմիտեի անդամներին ներկայացվել է «Լեռնային Արցախի» նամակ, որում ակումբը, տրամադրելով լրացուցիչ տեղեկատվություն, դիմել էր Պրեմիեր Լիգայում հանդես գալու համար:

Մանրամասնորեն քննարկելով «Լեռնային Արցախ» ՖԱ հարցը՝ միաձայն քվեարկությամբ որոշել ենք թույլատրել «Լեռնային Արցախ» ՖԱ-ին մասնակցել Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/23 մրցաշրջանին:

Այսպիսով, Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/23 մրցաշրջանին կմասնակցեն հետևյալ 10 թիմերը՝ «Փյունիկը», «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը», «Արարատը», «Ուրարտուն», «Նոան», «Վանը», ԲԿՄԱ-ն, «Շիրակը» և «Լեռնային Արցախը»:

Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն։