ԱՄՆ-ը կարող է պատվաստման վկայագիր պահանջել՝ երկիր մուտք գործելու համար

Սպիտակ տունը հաստատեց, որ քննարկում է օտարերկրյա քաղաքացիների համար երկիր մուտք գործելու կանոնները փոխելու հարցը: Նոր ընթացակարգով չի բացառվում, որ նրանցից կպահանջվի ներկայացնել պատվաստման ապացույց:

Սպիտակ տան COVID-19-ի հարցերով հանձնախմբի համակարգող Ջեֆ Զայենսը լրագրողներին ասել է, որ մի քանի դաշնային գերատեսչություններ ներկայումս ուսումնասիրում են այս հնարավորությունը:

Դելտա շտամի տարածման պատճառով ԱՄՆ-ում միջազգային ճանապարհորդությունների վերսկսման ժամանակացույց դեռևս չկա: 2020 թվականի հունվարին Միացյալ Նահանգները սահմանափակումներ մտցրեց Չինաստանից մուտք գործողների համար:

Այնուհետև սահմանափակումները տարածվեցին մի շարք այլ երկրների վրա, ներառյալ Հնդկաստանը և եվրոպական շատ երկրներ:

Այս մասին հայտնում է Factor.am-ը: