Սա ցեղասպանության նպատակ ունեցող վարքագիծ է. Գեղամ Ստեփանյան

Ադրբեջանը շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը՝ շրջափակման մեջ պահելով Արցախի 120 000 ժողովրդին՝ առաջացնելով հումանիտար աղետ Արցախում։ Երրորդ օրն է մարդիկ զրկված են կենսական նշանակության ապրանքների մատակարարումից։

Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Ադրեջանը դիտավորյալ կտրել է գազամատակարարումը, ձմեռվա այս ցուրտ պայմաններում մարդկանց թողնելով առանց ջեռուցման, տաք ջրի և կենսական այլ պայմանների։

Սա ցեղասպանության նպատակ ունեցող վարքագիծ է, որը պետք է արժանանա ամենակոշտ արձագանքի, Ադրբեջանը պետք է պատժամիջոցների ենթարկվի։

Ես Արցախի մարդու իրավունքների պաշտպանն եմ, որը չի կարողանում գնալ իր ժողովրդի մոտ, որովհետև դեպի տուն ճանապարհը փակ է։

Խնդրում եմ արձագանքել, խնդրում եմ ձեռնարկել բոլոր ջանքերը իմ ժողովրդին փրկելու համար»։