Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը վայր կդնի մանդատը

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը վայր կդնի մանդատը: Այս մասին որոշումն ընդունվել է ավագանու «Իմ քայլը» խմբակցության այսօրվա հրատապ նիստում:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Էյրանջյանն ասաց, որ խմբակցության անդամները գրեթե միաձայն դատապարտել են  Հենրիկ Հարթենյանի արարքը, ով իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր նկարը և գրել. «Հրայր Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:

«Մենք վերահաստատեցինք, որ մեր արժեհամակարգին դա հարիր չէ, դա մեր որդեգրած սկզբունքներին դեմ է: Եվ հավատարիմ մնալով այդ սկզբունքներին՝ հորդորեցինք պարոն Հարթենյանին, որպեսզի հրաժարվի մանդատից»,- հավելեց Սուրեն Էյրանջյանը: