Գագիկ Ծառուկյանը դատական նիստին չի մասնակցի, պաշտպանական թիմը ներկա է

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, Գագիկ Ծառուկյանը դատական նիստին չի մասնակցի, քանի որ վարակվել է կորոնավիրուսով։

Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ պաշտպանական թիմը ներկայացել է դատական նիստին, որպեսզի այն չհետաձգվի, սակայն դատարանը ինքը պետք է որոշի այդ հարցը։
«Նույնիսկ այն փաստը, որ Ծառուկյանը կորոնավիրուսով վարակված է, չի խանգարի, որպեսզի դատական նիստը շարունակվի»,- ասաց Սարգսյանը։

Մանրամասները՝ այստեղ