Ստեփան Ծատուրյանն ազատվեց ԲՏԱ նախարարի տեղակալի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ստեփան Ծատուրյանն ազատվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումը տեղադրված է կառավարության կայքում:

ԲՏԱ նախարարի պաշտոնից հեռանալու մասին է հայտարարել նախարար Հակոբ Արշակյանը:

Վարչապետը կառավարության ապրիլի 1-ի նիստում տեղեկացրեց, որ այդ պաշտոնում նշանակվելու է Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը: