Զզվելի է, որ մեր բենդն օգտագործվում է քաղաքական նպատակներով. SOAD-ի անդամները վրդովված են. Armtimes.com

Զզվելի է, որ մեր բենդն օգտագործվում է քաղաքական նպատակներով. SOAD-ի անդամները վրդովված են. Armtimes.com
Զզվելի է, որ մեր բենդն օգտագործվում է քաղաքական նպատակներով. SOAD-ի անդամները վրդովված են. Armtimes.com

System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի անդամներին վրդովեցրել է հայկական որոշ լրատվամիջոցներում իրենց մասին տարածված տեղեկատվությունը:

Մամուլում կան խոսակցություններ, ըստ որոնց, 2015 թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երեւանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի ունեցած համերգի համար նրանք գումար են ստացել ու գումար են ստանալու նաեւ 2020 թ. ամռանը Երեւանում կայանալիք համերգից: SOAD-ն այս առիթով հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ: Բենդի անդամներն ընդգծում են՝ ցավում են, որ ստիպված են նմանատիպ լուրեր հերքել:

«Ցավալի է, թե ինչպես են պարզապես ոչնչից քաղաքականացնում, ինչպես է արվեստն ապատեղեկատվության միջոցով վարկաբեկվում՝ քաղաքական նպատակներով: Մենք վերջերս նկատեցինք, որ որոշ հայկական լրատվամիջոցներ տեղեկատվություն են տարածում, թե մենք շահույթ ենք ստացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած համերգից: Իրականությունից ավելի հեռու բան, քան սա է, հնարավոր չէր ասել: 2015 թ. մեզ հրավիրել էր Հայաստանի կառավարությունը եւ հովանավորների միջոցով փակել էր բոլոր ծախսերը, որոնք ներառում էին բեմը, տեխնիկական արտադրանքը, անձնակազմի ծախսերը, թռիչքը եւ կեցությունը: SOAD-ից կամ մեր պրոֆեսիոնալ թիմից ոչ ոք ոչ մի դրամ չի վաստակել այդ շոուից: Մենք մեծահոգաբար ընդունել ենք Երեւանում համերգ ունենալու՝ Հայաստանի ներկա կառավարության նմանատիպ առաջարկը (ամսաթիվը կհայտարարվի շուտով), եւ դրանից մեր խումբը ոչ մի աշխատավարձ չի ստանալու: Մենք ցավում ենք, որ ստիպված ենք նման հայտարարությամբ հանդես գալ: Զզվելի է, որ մեր բենդն օգտագործվում է քաղաքական նպատակներով»,- գրված է SOAD-ի հայտարարության մեջ:

Մանրամասները՝ Armtimes.com-ում