Հայկ Խանումյանը կոչ է անում հավաքվել ռուսական բազայի մոտ՝ պարզելու, թե ինչպես է թշնամին, հակառակ պայմանավորվածության, գրավել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը հանդես է եկել կոչով, որում մասնավորապես ասվում է.

«Սիրելի’ արցախցիներ,

Հնարավորինս արագ հավաքվեք Ստեփանակերտի Արմենավան թաղամասում գտնվող Իվանյանի անվան ռազմական վարժարանի մոտ, որտեղ այժմ ռուսական բազան է։

Հավաքվում ենք ռուսներից պարզելու, թե ինչպես է թշնամին, հակառակ պայմանավորվածության, գրավել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։

Եկեք երեխաների ու կանանց հետ»։

Սիրելի' արցախցիներ, Հնարավորինս արագ հավաքվեք Ստեփանակերտի Արմենավան թաղամասում գտնվող Իվանյանի անվան ռազմական…

Posted by Hayk Khanumyan on Saturday, December 12, 2020