Մենք առաջարկում էինք Ադրբեջանի հետ պայմանավորվել այնպես, որ Քարվաճառն ու Լաչինը, փաստացի մնան Հայաստանի իրավազորության տակ. Պուտին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակված է, քանի որ Հայաստանն ինքը ճանաչել է այն որպես Ադրբեջանի մաս:

Այս մասին Արեւելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա հիշեցրել է, որ երբ Հայաստանը վերահսկում էր յոթ շրջան, ՌԴ-ն բազմիցս առաջարկել է կարգավորման իր  տարբերակները: Մենք առաջարկում էինք Ադրբեջանի հետ պայմանավորվել այնպես, որ երկու շրջանները՝ Քարվաճառն ու Լաչինը, փաստացի մնան Հայաստանի իրավազորության տակ։ Բայց Հայաստանի ղեկավարությունը չհամաձայնեց, թեեւ մենք փորձում էինք համոզել հայերին դա 10-15 տարի շարունակ: