Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 104 նոր դեպք

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 4 104 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է 1tv.ge-ն՝ հղում անելով կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքին:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 627 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 67 հիվանդ: Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 752 855 դեպք, որից 688 781 հիվանդ ապաքինվել է, 10 435-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2 003 963 պատվաստում, օրական 3 453 պատվաստում: Երեկ, նոյեմբերի 6-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 5 240 նոր դեպք, ապաքինվել է 2 235 պացիենտ, մահացել 68 մարդ: