Քիչ առաջ Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց համաներման մասին նախագիծը:
Նախագիծը ստացավ 72 կողմ ձայն: Դեմ եւ ձեռնպահ չկար:
Հիշեցնենք, որ կառավարության նախաձեռնած համաներման նախագծի քննարկումները մեկնարկել են այսօր՝ ԱԺ արտահերթ նիստով՝ 24-ժամյա ռեժիմով:
Նախագծի երկրորդ ընթերցումը տեղի կունենա վաղը: