Ձերբակալվել է ԲՀԿ-ի Ջերմուկի կառույցի ղեկավարը

Ձերբակալվել է ԲՀԿ-ի Ջերմուկի կառույցի ղեկավարը
Ձերբակալվել է ԲՀԿ-ի Ջերմուկի կառույցի ղեկավարը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվել է թմրանյութեր պահելու կասկածանքով:

1965 թվականին ծնված Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվել է երեքշաբթի օրը` Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով, տվյալ դեպքում` խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար:

Ոստիկանության տվյալներով` Արմեն Հովհաննիսյանը իր անձնական օգտագործման մեքենայով նոյեմբերի 28-ին բերման է ենթարկվել Վայոց Ձորի մարզի Կեչուտի ջրամբարի տարածքից` թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով: Նրա մոտ անձնական զննությամբ հայտնաբերվել է 7.5 գրամ, իսկ ավտոմեքենայի սրահից՝ 5.1 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված: Կատարվում է նախաքննություն:

© Medialab.am