ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ) նորմալ չի համարում այն, որ կառավարությունը նվազագույն աշխատավարձը բարձրացնում է ընդամենը 10 հազար դրամով ու սահմանում 45 հազար դրամ: Lragir.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ կարծում է` մեկ անձի համար ամսական 100 հազար դրամ աշխատավարձն է նորմալ, այն էլ եթե ընտանիքում բոլորն աշխատեն, և յուրաքանչյուրը ստանան գոնե 100 հազար դրամ:
Իսկ 45 հազար դրամով, ըստ Մարգարյանի, հնարավոր է մինիմալ ապրուստը հոգալ: «Բայց ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր մինիմալ պահանջները պետք է միայն բավարարի: Ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացին պետք է նորմալ, պարկեշտ, պատշաճ կարողանա ապրել և կոչվի Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ինքը դրանից բավականություն զգա»,- ասաց պատգամավորը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
14.06.2013
Սամվել Ալեքսանյան. «Դե, իմ կողմից գրի 120 հազար, որ քչություն չանի»
Սամվել Ալեքսանյան. «Դե, իմ կողմից գրի 120 հազար, որ քչություն չանի»